Սեւ հաղարջով սոուս․ բաղադրատոմս

19:13   30 օգոստոսի, 2015

Հաղարջը սովորաբար օգտագործում են կոմպոտ, ջեմ եւ մուրաբա պատրաստելիս, բայց մենք առաջարկում ենք հաղարջով սոուսի բաղադրատոմս։ Հաղարջով սոուսը կարելի է մատուցել մսային (հատկապես ճագարի միս) ճաշատեսակների հետ։

Սոուսի պատրաստման համար հարկավոր է՝ 1 բաժակ թարմ սեւ հաղարջ (կամ սեւ հաղարջի մուրաբա), 100մլ․ ջուր, 100մլ․ կարմիր գինի, 2 - 3 ճ․գդ․ կարագ, 1 ճ․գդ․ շաքարավազ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Առաջին հերթին անհրաժեշտ է լվանալ հաղարջը եւ լցնել սրբիչի վրա՝ ավելորդ հեղուկից ազատվելու համար։ Այնուհետեւ թավայի մեջ պետք է հալեցնել կարագը եւ լցնել ջուրն ու շաքարավազը։ Դրանից հետո հարկավոր է ավելացնել գինին եւ հաղարջը։ Բոլոր բաղադրիչները 5 րոպե շոգեխաշելուց հետո պետք է սոուսը համեմել աղով ու պղպեղով․ ի դեպ, մեխակի հատիկներն ու դափնու տերեւը նույնպես անուշ համ ու բույր կտան սոուսին։

Վերջում սոուսն անհրաժեշտ է թողնել, որ սառչի, ինչից հետո արդեն կարելի է քամել այն։ Սոուսը պատրաստ է։


Աղբյուրը՝ Edimdoma.ru



© NEWS.am STYLE