Ջեռոցում պատրաստված խորոված

19:14   28 հուլիսի, 2015

Եթե խորովածի սիրահար եք, բայց ժամանակ չունեք գնալ քաղաքից դուրս եւ կրակ վառել, ուրեմն ձեր ուշադրությունը հրավիրում ենք հետեւյալ բաղադրատոմսի վրա։


Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է՝ հավի կամ խոզի միս, քացախ, սոխ, ջուր։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ կիտրոն, լոլիկի մածուկ եւ չոր սպիտակ գինի լցնել։

Մսի մեծ կտորները հարկավոր է լվանալ եւ լցնել խորը տարայի մեջ։ Այնուհետեւ պետք է ավելացնել կտրատած սոխը, խառնել մսի եւ սոխի զանգվածը, համեմել աղով ու պղպեղով։ Հաջորդիվ անհրաժեշտ է խառնել ջուրն ու քացախը․ ցանկության դեպքում՝ սպիտակ գինին կամ լոլիկի մածուկը, կամ կիտրոնի հյութը։ Միսն արդեն պետք է մարինացնել՝ թողնելով մոտ մեկ ժամ։

Ջեռոցում տեղադրելուց առաջ պետք է մարինացված զանգվածը կրկին խառնել, իսկ շարել շամփուրի վրա եւ եփել ջեռոցում երկու հարյուր աստիճան ջերմաստիճանով տաքացած ջեռոցում։


Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE