Եթե հանդիպել եք խենթի

20:06   1 սեպտեմբերի, 2015

Եթե հանդիպել եք իր տեսակով խենթ մեկին, ուրեմն համոզված եղեք, որ դուք իսկապես երջանիկ եք։ Մեծ երջանկություն է ընկերություն անել մեկի հետ, ով այս միապաղաղ աշխարհում  կարողանում է պահպանել իր վառ անհատականությունը եւ ապրել կաղապարներից դուրս։ Հետեւաբար, պետք է անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի նա իր տեղն ունենա ձեր կյանքում։

Խենթ եւ տարօրինակ մարդիկ ինքնատիպ են, տարբերվող եւ ասես թարմ շունչ են փոխանցում իրենց շրջապատին։ Նրանք հմայիչ են եւ իրենց խենթ մտքերով «վարակում են» նաեւ մյուսներին։

Այս տեսակ մարդիկ ապրում են յուրահատուկ աշխարհում, որտեղ ամեն ինչ անսովոր ու ավելի հետաքրքիր է, քան «նորմալ», բայց նույնատիպ աշխարհում։

Խենթ մարդկանց հետ շփվելու արդյունքում դուք փոխում եք ձեր մտածելակերպը, ճաշակը, ոճը, քանի որ նա օգնում է բացահայտել ձեր ներսում ապրող փոքրիկ «սատանաներին»։ Այս տեսակ մարդիկ կարող են լիովին փոխել ձեր կյանքը։ Նրանք միշտ պատրաստ են լինել ձեր կողքին, աջակցել ամեն հարցում, կարող են անգամ ուղղություն ցույց տալ։

Մինչեւ նրանց հանդիպելը, դուք չէիք հասկանում, որ ձեր աշխարհը հենց դուք եք ստեղծում։

Խենթ մարդիկ սիրում են խոսել նույնիսկ փոքրիկ երազանքների մասին։

Նրանք միշտ ամեն ինչ բեմականացնում են։ Այս տեսակ մարդկանց հետ շփվելուց հետո դուք կհասկանաք, որ մինչ այդ ապրել եք տխուր ու ձանձրալի կյանքով։ Նրանք կսովորեցնեն ձեզ ամեն ինչին ժպիտով մոտենալ։

Խենթերը համոզված են, որ կյանքը շատ կարճ է, որպեսզի ամեն ինչ քննարկեք ու քննադատեք, ուստի չպետք է դրանց լրջորեն վերաբերել։

Նման խենթ մարդկանց հետ սեքսը անմոռանալի եւ անկրկնելի կլինի ձեր ամբողջ կյանքում։ Նրանք չեն նյարդայնանում եւ մեծ հաճույք են ստանում։

Նրանք չեն վախենում անկեղծորեն ցույց տալ իրենց իրական դեմքը։

Խենթ մարդիկ անփոխարինելի են, եւ նրանց հեռանալուց հետո ոչ մեկը չի կարող լրացնել նրանց տեղը։ 



© NEWS.am STYLE