System of a Down –ը կդառնա ռուսական KUBANA փառատոնի առաջատարներից մեկը (վիդեո)

13:32   14 հունվարի, 2013

Լեգենդար հայկական System of a Down ռոք խումբը կդառնա ռուսական KUBANA փառատոնի առաջատարներից մեկը։ Սերժ Թանկյանի խումբը կկատարի ոչ միայն հին հիթերը, այլեւ երգեր նոր ալբոմից, որը պետք է թողարկվի 2013 թվականին։

Ըստ Аргументы и факты» թերթի, KUBANA փառատոնն արդեն 5-րդ անգամ տեղի կունենա օգոստոսի 1-ից յոթը Կրասնոդարի մարզում։ System of a Down –ից բացի միջոցառմանը կմասնակցեն նաեւ The Misfits, Guano Apes, The Subways, Scooter, Bullet for My Valentine, Enter Shikari, Electric Six եւ այլք։



© NEWS.am STYLE