Քարդաշյան քույրերի նախընտրելի կոշիկը

15:15   10 հունիսի, 2015

Կարեւոր չէ, թե ինչ կարծիք ունեք Քարդաշյան քույրերի մասին, պետք է խոստովանել, որ նրանք միշտ խնամված ու ոճային տեսք ունեն։ Քարդաշյանները գիտեն, որ կատարելությունը սահմաններ չունի, ուստի, պարբերաբար հաճախում են մարզասրահ, այցելում կոսմետոլոգներին եւ հետեւում նորաձեւության միտումներին։

Համաձայնեք, որ հատկապես ուշադրություն են գրավում Քիմ եւ Քլոե Քարդաշյանների կոշիկները։

Ինչպես Քիմը, այնպես էլ Քլոեն նախընտրում են դասական բարձրակրունկներ։ Հավանաբար շատերն են հիշում Քլոե Քարդաշյանի խակի գույնի հագուստը, բեժ բաճկոնն ու կաշվե կոշիկները. հենց այս կերպարն էր նա ընտրել Երեւանում զբոսնելիս։

Իտալական Salvatore Ferragamo նորաձեւության տունն իր նոր հավաքածուում ներկայացնում է նրբաճաշակ, սրաքիթ նավակ-կոշիկներ՝ բնական կաշվով կարված։ Կրունկի բարձրությունը 10.5սմ է՝ կնոջ ոտքերի գեղեցկությունն ընդգծող իդեալական բարձրություն։ Իսկ կոշիկի նուրբ կաշին առավելագույնս հարմարավետ ու նրբագեղ է դարձնում այն։ Համաձայնեք, որ այս կոշիկները երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը։

Ի դեպ, այս կոշիկը կարելի է համադրել եւ զգեստների, եւ ջինսերի, եւ կոստյումների, եւ ինչպես Քլոեի դեպքում՝ երկար կիսաշրջազգեստի հետ։

Կրունկի բարձրությունը՝ 10.5սմ.

Նյութը՝ 100% կաշի

 



© NEWS.am STYLE