25-ամյա Քիմ Քարդաշյանի MySpace-ի էջը ցնցել է համացանցը

11:02   11 հունիսի, 2015

Քիմ Քարդաշյանը, որն այժմ համարվում է մեդիա դաշտի թագուհին, ժամանակին ընդամենը 856 ընկեր է ունեցել։ 

Համացանցում տարածվել են 25-ամյա Քիմ Քարդաշյանի MySpace-ի էջի լուսանկարները, որոնք ցնցել են հազարավոր օգտատերերի։

UsWeekly պարբերականը գտել է 34-ամյա գեղեցկուհու վերը նշված էջը եւ պարզել, որ 2006թ-ին (երբ Քիմը դեռեւս Փերիս Հիլթոնի ստվերում էր) հայուհին ներկայացել է Արքայադուստր Քիմբերլի անունով, ունեցել է 856 ընկեր եւ գրել 73 մեկնաբանություն։

Արքայադուստր Քիմբերլին իր էջում նշել է, որ ցանկանում է հանդիպել աստծո հետ, իսկ նրա համար աստվածն իր հայրն էր՝ Ռոբերտ Քարդաշյանը, որը մահացել է 2003թ-ին։

Նշենք, որ 2006թ-ին Քիմը դեռեւս հանդիպում էր իր առաջին ամուսնու՝ Ray J-ի հետ։

 



© NEWS.am STYLE