Համացանցում հայտնվել է լոսանջելեսյան կինոփառատոնի մասնակից «Արամ, Արամ» ֆիլմի թրեյլերը

15:03   11 հունիսի, 2015

Հունիսի 10-ին մեկնարկել է Լոս Անջելեսի 2015 թվականի կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվի 74 գեղարվեստական, 60 կարճամետրաժ եւ ավելի քան 50 նոր մեդիա-աշխատանք: Ծրագրում ներառված է 35 երկիր:

Կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ հայերենով գեղարվեստական ֆիլմ կցուցադրվի՝ «Արամ, Արամ»։ Ֆիլմի թրեյլերը արդեն հայտվել է համացանցում։

«Արամ, Արամ» կինոնկարը պատմում է ներգաղթյալ տղայի մասին։ Ֆիլմը նկարահանել է Սան Ֆերնանդոյից Քրիստոֆեր Չամբերսը, իսկ նկարահանումներն անցկացվել են Գլենդել քաղաքում եւ լոսանջելեսյան Փոքրիկ Հայաստան շրջանում:

Աղբյուրը՝ blogs.indiewire.com



© NEWS.am STYLE