Ինչպես պաշտպանվել բացասական էներգիայից

20:12   31 օգոստոսի, 2015

Բացասական էներգիայից խուսափելու եւ ձեր էներգետիկ դաշտը պաշտպանելու համար կան մեթոդներ, որոնք ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։

Խաչված ձեռքերի պաշտպանություն

Բավականին հայտնի միջոց, որը կարելի է կիրառել, երբ զրուցում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք տհաճություն են պատճառում ձեզ եւ բացասաբար են ազդում ձեզ վրա։

Օղակի պաշտպանություն

Երկու բութ մատն ու ցուցամատը միացնելու արդյունքում ստացված օղակը Ճապոնիայում եւ Չինաստանում օգտագործում են որպես սեփական էներգիան պաշտպանելու միջոց։

Միմյանց մեջ առկա օղակների պաշտպանություն

Բավականին ազդեցիկ միջոց, որը շատ հաճախ օգտագործում են յոգերը։ Պարզապես հարկավոր է երկու բութ մատերով եւ ցուցամատերով երկու օղակ ստանալ եւ դրանք միացնել իրար մեջ այնպես։ Այս գործողությունը պետք է կատարել երեք անգամ՝ դիմացինի բացասական ազդեցությունից խուսափելու համար։

Հայելիով պատի պաշտպանություն

Պատկերացրեք, որ գտնվում եք մի սենյակում, որը կառուցված է աղյուսից, սակայն սենյակի արտաքին պատերը հայելապատված են։ Եվ որքան էլ որ զրուցակիցը փորձի «հարձակվել» ձեզ վրա, նա բախվելու է հայելուն եւ իր բացասական էներգիան անդրադառնալու է հենց իրեն։

Պերսեւսի վահանի պաշտպանություն

Այն օգնում է  պաշտպանվել հարձակումից՝ փակելով ամբողջ մարմինը։  Պարզապես հարկավոր է ձախ կամ աջ ձեռքում ունենալ օղակաձեւ հայելի, որը կխոչընդոտի բացասական էներգիայի հոսքին։

Աղբյուրը՝ midgard-svaor.com

 



© NEWS.am STYLE