Բենիսիո Դել Տորոն, Օլգա Կուրիլենկոն՝ «Կատարյալ օր» ֆիլմի թրեյլերում

14:13   12 հունիսի, 2015

Համացանցում հայտնվել է Ֆերնանդո Լեոն դե Արանոայի նոր «Կատարյալ օր» (A Perfect Day) ֆիլմի թրեյլերը՝ Բենիսիո Դել Տորոյի եւ Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ։

Ֆիլմը պատմում է մարդասիրական օգնություն ցուցաբերող մի խմբի մասին, որի անդամները պետք է ջրհորից դուրս են ինչ-որ մեկի դին։ Սակայն ջրհորը գտնվում է կոնֆլիկտային գոտում եւ պարզվում է, որ դին պատահաբար չէ այնտեղ հայտնվել։ Անհայտ մեկը դիտմամբ ցանկացել է վարակել ջուրը եւ առանց ջրի թողնել տեղի բնակիչներին։



© NEWS.am STYLE