Ֆրեդի Մերկուրիի ռոլս-ռոյսով կերթեւեկի Վերկա Սերդյուչկան (ֆոտո)

11:25   15 հունվարի, 2013

Queen խմբի լեգենդար մենակատար Ֆրեդի Մերկուրիի ավտոմեքենան՝ 1974 թվականի թողարկման Rolls-Royce Silver Shadow-ն, վաճառվեց Բիրմինհեմում Autosport International շոուի շրջանակում կայացած աճուրդում։ Այն գնեց ուկրաինացի շոումեն, պրոդյուսեր ու կատարող Անդրեյ Դանիլկոն, ով հայտնի է որպես Վերկա Սերդյուչկա։ Վաճառքի գինը չի նշվում։

Հիշեցնենք, որ լոտի նախնական գինը 9 - 11 հազար ֆունտ ստերլինգ էր։ Ֆրեդին ինքը վարորդական իրավունք չի ունեցել եւ ռոլս-ռոյսով երթեւեկել է վարորդի ուղեկցությամբ։ Այս մեքենան մյուսներից ամենասիրելին է եղել, երգիչը դրանից օգտվել է մինչեւ իր մահը՝ 1991 թվականի նոյեմբերը։ Վերջին անգամ ավտոմեքենան ավտոտնակից դուրս է բերվել 2002 թվականին, We will Rock you մյուզիքլի պրեմիերայի ժամանակ։



© NEWS.am STYLE