Հինգ հետաքրքիր փաստ սեքսի մասին

22:13   22 հունիսի, 2015

Սեքսը մեր կյանքի ամենակարեւոր երեւույթներից մեկն է։ Այն հաճույք է պատճառում մարդուն, հետեւաբար նա միշտ ձգտում է սիրով զբաղվել իր սիրելի էակի հետ։

1. Տղամարդկանց կյանքն ավելի կարճ է, բայց նրանք պետք է կարողանան բեղմնավորել հնարավորինս շատ կանանց

Գաղտնիք չէ, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների կյանքն ավելի կարճ է։ Տղամարդու առաքելությունը որքան հնարավոր է շատ կանանց բեղմնավորելն ու իր գեները փոխանցելն է։ Եվ հենց երիտասարդ տարիքից նա գործի է անցնում։ Արդյունքում, տղամարդկանց կյանքն ավելի կարճատեւ է, քանի որ նրանց կենսաբանական դերն ու առաքելությունն իրականանում է վաղ տարիքում։

2. Տղամարդիկ խաղում են բեղմանվորողի դերը, իսկ կանայք՝ մայրիկի եւ տատիկի

Կանանց սեռական ցանկությունն ու ակտիվությունը կյանքի երկրորդ կեսի ընթացքում մարում է, քանի որ իր առաքելությունը երեխաներ լույս աշխարհ բերելն ու դաստիարակելն է։ Իսկ երեխաների մեծանալուց հետո նաեւ թոռնիկներին մեծացնելն է։ Փաստորեն, կինը կրթում է երկու սերունդ։ Այսինքն կինն իր կյանքի իմաստը տեսնում է մայրանալու, իսկ տղամարդը՝ սեռական ակտիվության շրջանում։

3. Բոլորն էլ հաճույք են ստանում

XX դարում հայտնի դարձավ, որ թույլ սեռի ներկայացուցիչները սեքսով զբաղվելիս օրգազմ է ապրում։ Իսկ մինչ այդ սեքսը դիտարկվում էր ուղղակի երեխա ունենալու միջոց, ինչի պատճառով շատ կանայք երջանիկ չէին, քանի որ սեռական մերձեցման ցանկություն չկար նրանց մոտ։

Իհարկե, այսօր գաղտնիք չէ, որ սեքսը հաճույք, նոր ուժ եւ էներգիա է փոխանցում մարդկանց։ Տղամարդիկ ազատվում են իրենց ներսում եղած ագրեսիայից, իսկ կանայք՝  դրական զգացմունքներ են կուտակում։

4. Սեքսն անհարժեշտ է լիակատար երջանկության համար

Լիակատար երջանկության կարեւոր գրավականներից մեկն էլ սեքսն է, քանի որ հնարավոր չէ հաճույք չստանալ սիրած մարդու հետ սեքսով զբաղվելուց։

5. Անկողնում տղամարդկանց եւ կանանց՝ զուգընկերոջը գայթակղելու միջոցները տարբեր

Սա կրկին գեներով է պայմանավորված։ Տղամարդը միշտ դոմինանտ է, հետեւաբար նա պետք է ավելի ակտիվ լինի, իսկ կինն իր սեքսուալությամբ եւ կանացիությամբ պետք է կարողանա գրավել տղամարդուն։ Սակայն այժմ դերաբաշխումը փոքր-ինչ փոխվել է, եւ կանայք իրենք են ցանկանում դոմինանտ լինել անկողնում։ Հարաբերություններում զույգընկերներից ամեն մեկը պետք է հստակ իմանա իր դերը։

 

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE