Ժաննա Ֆրիսկեի ամուսինը երգչուհու մահվանից երկու օր առաջ հեռացել է

11:02   16 հունիսի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Հայտնի աստղը հուլիսի 8-ին կդառնար 41 տարեկան։

LifeNews-ի փոխանցմամբ՝ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը երգչուհու մահվանից երկու օր առաջ հեռացել է։ Ըստ պարբերականի՝ Շեպելեւը իմացել է, որ Ֆրիսկեն ծայրահեղ ծանր վիճակում է եւ չի ցանկացել վերջին օրերին նրա կողքին լիել։ Հայտնի շոումենը որդու հետ մեկնել է Բուլղարիա։ Երգչուհին իր կյանքի վերջին րոպեները անցկացրել է ծնողների, քրոջ եւ մտերիմ ընկերուհու՝ երգչուհի Օլգա Օրլովայի ընկերակցությամբ։

Ֆրիսկեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է երկու ամիս առաջ։ Բժիշկները չեն թաքցրել, որ երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր է եւ խորհուրդ են տվել տանել տուն եւ մշտապես նրա կողքին լինել։

«Կիրակի Դմիտրին տոմս է գնել եւ որդու հետ մեկնել է Բուլղարիա։ Նա տեղյակ էր, որ ժաննայի վիճակը վատթարացել է եւ միգուցե այեւս երբեք չտեսնի Ֆրիսկեին»,- հայտնել է LifeNews-ը։

Նշենք, որ Ժաննայի մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել 2014-ի սկզբին։ Բուժման երկարատեւ կուրսերից հետո երգչուհին վերադարձել էր Մերձբալթիկա։ 2014-ի ամռանը Ֆրիսկեի առողջական վիճակը լավացել էր՝ տեսողությունը վերականգնվել էր, ինքնուրույն քայլում էր։ Սակայն ճառագայթային թերապիա ընդունելուց հետո երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։

Նշենք, որ վերջին օրերին Ժաննան ապրել է Մոսկվայում իր քաղաքացիական ամուսնու եւ որդու՝ Պլատոնի հետ։



© NEWS.am STYLE