Հայտնի դիմահարդարը՝ Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հոր կերպարով

11:02   17 հունիսի, 2015

Հայտնի դիմահարդար Պաոլո Բալեսթերոսը ներկայացել է Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հոր կերպարով։ Դիմահարդարը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա շպարի միջոցով «նմանվում է» Քիմ Քարդաշյանի մայր Քրիս Ջեներին եւ խորթ հայր Քեյթլին Ջեներին։

Ավելի վաղ Պաոլոն ներկայացել էր Քիմ եւ Քլոե Քարդաշյանների, Քենդալ եւ Քայլի Ջեներների կերպարներով։

Քրիս Ջեներ

Քեյթլին Ջեներ

Քայլի Ջեներ

Քլոե

Քենդալ Ջեներ

Քիմ Քարդաշյան

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դստեր՝ Նորթի 2-ամյակն էր։ Քարդաշյանների ընտանիքը Նորթի ծննդյան տոնը նշել էին Դիսնեյլենդում։

Սակայն մինչ այդ Համացանցը ցնցել էր մի հոլովակ, որում 2-ամյա Նորթը պարում էր Իգի Ազալիայի «Black Widow» երգի ներքո։



© NEWS.am STYLE