Ինչպես խնամել թարթիչները

20:12   24 հունիսի, 2015

Երկար, փարթամ եւ գեղեցիկ թարթիչները մշտապես գեղեցիկ ու գրավիչ են դարձնում կանանց հայացքը, քանի որ այդպես կնոջ աչքերն ավելի արտահայտիչ եւ անգամ փոքր-ինչ կոկետ տեսք են ստանում։

Սակայն դժբախտաբար ոչ բոլորին է ի վերուստ տրված նման գեղեցիկ ու երկար թարթիչներ, հետեւաբար պետք է կիրառել տարբեր միջոցներ, օրինակ՝ թարթիչները երկարացնող սեւաներկեր։

Թարթիչները խնամելու մասին կանայք շատ ուշ են սկսում մտածել. երբ արդեն թարթիչները պակասել ու կորցրել են իրենց հմայքը։ Նման տհաճ հետեւանքներից խուսափելու համար պետք է ամեն օր նվազագույնը 5 րոպե սնուցող յուղեր քսել թարթիչներին. ահա եւ վերջ։

Ամենապարզ միջոցը գերչակի յուղի օգտագործումն է։ Այն կարելի է մոտ 10 րոպե քսել թարթիչներին, այնուհետեւ տաք ջրով լվանալ։ Գերչակի յուղը կօգնի ձեզ ավելի ամրացնել թարթիչները, բարելավել դրանց տեսքը, ինչպես նաեւ խթանել աճը։ Գերչակի յուղով անգամ կարող եք մաքրել թարթիչների սեւաներկը. սա նույնպես դրական ազդեցություն կունենա թարթչիների վրա։

Առաջարկում ենք գերչակի յուղի կիրառման մի քանի մեթոդ.

1) Թարթիչների աճը խթանելու համար պետք է գերչակի յուղին նույն քանակությամբ ռոմ խառնել։

2) Թարթիչների տեսքը բարելավելու համար գերչակի յուղի մեջ պետք է խառնել նաեւ չիչխանի յուղ եւ մի քանի կաթիլ վիտամին  А։

3) Բազմակի ազդեցություններ կարող է ունենալ նաեւ գերչակի, նարգիզի ու երիցուկի յուղերի խառնուրդը։

Ի դեպ, բացի գերչակի յուղից, դրական ազդեցություն կարող են ունենալ նաեւ կռատուկի եւ նուշի յուղերը։

Հիշեցնենք, որ այս բոլոր միջոցների արդյունքն ակնհայտ կլինի միայն պարբերաբար օգտագործման ու կիրառման դեպքում։

 

Աղբյուրը՝ naturalmask.ru



© NEWS.am STYLE