Լայանայի ընտանիքը` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

14:35   18 հունիսի, 2015

Հունիսի 13-ին Երեւանում կայացավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը: Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստներին շատերն էին ցանկանում տեսնել ու լուսանկարվել նրանց հետ: Երգչուհի Լայանան, նրա ամուսինն ու 3 ամսական դուստրը այն երջանիկներից են, ովքեր կարողացել են իրականացնել իրենց ցանկությունը:

Երգչուհին իր ընտանիքի հետ լուսանկարվել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ, ինչը ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE