Երեկ Նյու Յորքում կայացել է օծանելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար էական նշանակություն ունեցող Fragrance Foundation Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Քենդալ Ջեները, Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան, Ալեք Բոլդուինը եւ ուրիշներ։
19-ամյա Քենդալ Ջեները ներկայացել է կարմիր, շքեղ զգեստով։
Քենդալին «բռնացրել են» Թոմի Հիլֆիգերի հետ։
Նաոմի Քեմփբելը ներկայացել է Versace զգեստով։
Երեկոյի ընթացքում գլխավոր մրցանակին արժանացել է Թոմ Ֆորդը, որի բույրեր հաղթող են ճանաչվել Luxury կատեգորիայում։
Անյա Ռուբիկ
Բեհաթի Փրինսլու
Սոֆիա Բուշ
Լինդա Եվանգելիստա
Անյա եւ Բեհաթի
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաեւ Ալեք Բոլդուինը, ինչը ցնցել էր բոլորին, քանի որ օրեր առաջ է լույս աշխարհ եկել 57-ամյա դերասանի որդին։Բոլդուինը բավականին երջանիկ եւ ուրախ տեսք է ունեցել։
Ի դեպ, նա չի կարողացել մնալ մինչեւ երեկույթի ավարտը, բայց հասցրել է բեմ բարձրանալ, մրցանակ շնորհել եւ սելֆի անել մյուս հյուրերի հետ։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, REX