Ի՞նչ անել ավելի գեղեցիկ եւ առաձգական հետույք ունենալու համար

19:20   25 հունիսի, 2015

Բոլոր կանայք եւ աղջիկները երազում են կատարյալ կազմվածք ունենալու մասին։ Իսկ այս ցանկությունն իրականացնելու համար պետք է գեղեցիկ եւ առաձգական հետույք ունենալ։ Առաջարկում ենք միջոցներ, որոնք կօգնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաջողության հասնել այս հարցում։

Առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգը, դիետա պահել եւ հրաժարվել յուղալի սննդից, քանի որ ավելորդ ճարպը կուտակվում է հենց այնպիսի խնդրահարույց հատվածներում, ինչպիսին է հետույքը։

Բացի այդ, պետք է նաեւ օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, որը նպաստում է ճարպերի այրմանն ու մկանների մեծացմանը։

Սակայն այս երկու միջոցները ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե չմարզվեք։ Այս պարագայում հարկավոր է կքանստել, առավոտյան վազել, շատ քայլել (թեկուզ հատուկ մարզասարքի վրա) եւ մկանները մարզող այլ վարժություններ անել։

 

 

Աղբյուրը՝ jlady.ru



© NEWS.am STYLE