Անծանոթները հարձակվել են Քիմ Բեսինջերի եւ Ալեք Բոլդուինի 19-ամյա դստեր վրա

15:09   19 հունիսի, 2015

Մալիբուում 3 անծանոթներ հարձակվել են Քիմ Բեսինջերի եւ Ալեք Բոլդուինի 19-ամյա դստեր՝ Այրլենդ Բոլդուինի եւ նրա ընկերոջ՝ Ջոն Քեյսիկի վրա։ 

Այս մասին «վկայում են» 19-ամյա աղջնակի դեմքի վրա առկա քերծվածքները։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդիկ նախկինում հետապնդել են աղջկան։

Անցյալ շաբաթ աղջիկը նկատել է, որ ինչ-որ մեքենա հետեւել է նրան։ Այրլենդն անգամ վերականգնողական կենտրոնի (որտեղ աղջիկը բուժման կուրս է անցնում) անվտանգության աշխատակիցներին խնդրել է տուն ուղեկցել իրեն։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Pacific Coast News



© NEWS.am STYLE