«Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի առաջին թրեյլերը ցնցել է Youtube-ը

16:34   19 հունիսի, 2015

Երեկ DreamWorks Animation ընկերությունը ներկայացրել է «Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի առաջին թրեյլերը, որն արդեն ցնցել է Youtube-ը։ Մեկ օրում հոլովակը դիտել են ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ։

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016թ-ի հունվարի 29-ին։ Գլխավոր հերոս Պո պանդային կրկնօրինակել է Բրայան Կրենսթոնը։

Հիշեցնենք, որ մուլտֆիլմի առաջին եւ երկրորդ մասերը թողարկվել են 2008 եւ 2011-ին եւ առաջադրվել են «Օսկարի»՝ լավագույն մուլտֆիլմ անվանակարգում։

 

 



© NEWS.am STYLE