Համացանցում հայտնվել է Ռոբին Ուիլյամսի վերջին ֆիլմի թրեյլերը

17:38   19 հունիսի, 2015

Համացանցում հայտնվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին «Բուլվար» ֆիլմի թրեյլերը, որտեղ Ուիլյամսի 60-ամյա հերոսը բանկի աշխատակից է։ Սակայն 26 տարի բանկային մենեջեր աշխատելուց հետո գլխավոր հերոսն արդեն ուժասպառ է եղել։ Նա ստիպված է նաեւ թաքցնել իր իրական դեմքը մինչեւ նույնասեռական Ռոբերտո Ագուայրին հանդիպելը։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հուլիսի 10-ին։

 

 



© NEWS.am STYLE