Արեւայրուք՝ առանց հատուկ միջոցների

20:08   27 հունիսի, 2015

Տասը տարի առաջ արեւայրույքի համար նախատեսված քսուքներ չկային, բայց գեղեցիկ արեւայրուքը միշտ էլ նորաձեւ է եղել։ Ուստի, մարդիկ դիմել են բնական միջոցների օգնությանը։

Իսկ ինչպես կարելի է առանց հատուկ կոսմետիկ միջոցների արագ արեւայրուք ստանալ։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է ծովի աղ եւ ջուր. կերակրի աղը նույնպես կիրառելի է։

Պարզապես հարկավոր է երկու-երեք ճաշի գդալ աղը լցնել մեկ լիտր ջրի մեջ, լուծույթը ցողել մարմնի վրա եւ պառկել արեւի տակ։ Ժամանակ առ ժամանակ կարելի է կրկին լուծույթը ցողել։

Երկու-երեք ժամ անց արդեն հարկավոր է ցնցուղ ընդունել։

Այս մեթոդը կարելի է կիրառել ամեն օր, սակայն ոչ ճաշի ժամին։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE