Yoga Flash Mob՝ Կասկադում

23:43   19 հունիսի, 2015

Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան, Լույս Յոգա ստուդիան, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան եւ այլ յոգայի կենտրոնների հետ համատեղ, Յոգայի միջազգային օրվան ընդառաջ Կասկադում այսօր՝ հունիսի 19-ին, իրականացրեց Yoga Flash Mob։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում յոգայի վարպետ Սվետլանա Ավագյանը նշեց, որ յոգան ընծա է մարդկությանը, որի նպատակը մարմնի եւ հոգու վերափոխումն է, այն մարմնավորում է մտքի եւ մարմնի, մտքերի եւ գործողությունների ամբողջականությունը, մարդու եւ բնության ներդաշնակությունը, մարդու ամբողջականության զգացումի բացահայտումը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 21-ը ճանաչվել է Յոգայի միջազգային օր, որը տոնելու է ամբողջ աշխարհը։



© NEWS.am STYLE