Սարդ մարդը պետք է սպիտակամորթ հետերոսեքսուալ լինի

17:11   20 հունիսի, 2015

Հերթական սկանդալը Հոլիվուդում։ WikiLeaks-ի նոր հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ «Սարդ մարդը» ֆիլմի գլխավոր հերոս Պիտեր Պարկերը պետք է սպիտակամորթ եւ հետերոսեքսուալ լինի։

Նման որոշում են կայացրել Sony Pictures եւ Marvel Entertainment ընկերությունները, հայտնել է The Variety-ն։ 2011թ-ին կնքված պայմանագրում նշված է, որ հերոսը «չպետք է նույնասեռական լինի»։

Նշված ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։

 



© NEWS.am STYLE