Սիրիացի փախստականների Զաաթարի ճամբարը՝ Հորդանանի անապատում. Exclusive NEWS.am STYLE

11:35   22 հունիսի, 2015

Այս հոդվածը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային զգացողությունների եւ տպավորությունների մասին է։

Աշխատանքի բերումով այցելել էի Հորդանանի մայրաքաղաք Ամման։     

Ընդամենը 70կմ տարածք զբաղեցնող, առանց ճարտարապետական նախագծի կառուցված Ամմանի անապատում է գտնվում Սիրիացի փախստականների Զաաթարի ճամբարը։

Ճամբարը մոռացության մատնված, ամայի վայրում է։ 

Զաաթարի ճամբարում ապաստան են գտել ավելի քան 100 հազար սիրիացի։

Ճամբարում ջուր մատակարարում են օրական մեկ անգամ։

Վարսավիր կա

Մարդկանց չեն թողնում ալյումինե թիթեղներից պատրաստված տնակներ մտնել։ 

 

Դպրոց

Թե որքան են մարդիկ շարունակելու ապրել այս ճամբարում եւ ինչ է նրանց սպասվում ապագայում, անհայտ է։

Երեսպաշտությունը մեծ մեղք է։

Ես չեմ ընդունում Երեւանի ներկայիս տեսքը, բայց կան վայրեր, որոնք ավելի վատ վիճակում են, քան մեր մայքրաղաքը։ Ես չեմ ընդունում այն, ինչին վերածվել է մեր երկիրը, բայց կան երկրներ, որոնք ավելի դժվար կացության մեջ են հայտնվել։ Carpe diem.

 

 

Մ. Գրիգորյան



© NEWS.am STYLE