Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր երկրորդ երեխայի սեռը

10:01   22 հունիսի, 2015

Քիմ Քարդաշյանը Twitter-ում պաշտոնապես հայտարարել է, որ որդի է ունենալու։  34-ամյա հայուհին շնորհավորել է ամուսնուն՝ Քանիե Ուեսթին, Հայրերի օրվա (երեկ ամերիկացիները տոնում էին Father’s Day-ը) առթիվ։

«Դու շատ լավ հայրիկ ես Նորթի համար, եւ լավագույնը կլինես մեր որդու համար»,- Twitter-ում գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ 34-ամյա հայուհին մտադիր է երեխային անվանակոչել ավանդական, այսինքն՝ իր ընտանիքի եւ արմատների, միգուցե տատիկ-պապիկների անունով։ 

 



© NEWS.am STYLE