Սմբուկով սուֆլե․ պատրաստման եղանակը

19:06   28 օգոստոսի, 2015

Տարվա այս շրջանում շատ տնային տնտեսուհիներ հաճախ են ցանկանում յուրահատուկ մի բան պատրաստել։ Առաջարկում ենք սմբուկով սուֆլեի շատ համեղ ու արագ պատրաստվող բաղադրատոմս։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

Սմբուկ - 4 հատ
Ձու - 2 հատ
Սոխ - 1 հատ
Կաթ - 200մլ․
Բուսական յուղ - 1ճ․գդ․
Ալյուր - 30գր․
Կարագ - 30գր․
Պարմեզան - 2 ճ․գդ․
Աղ եւ պղպեղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին հարկավոր է լվանալ սմբուկը, երկայնակի բաժանել երկու մասի եւ 10-15 րոպե եփել ձեռոցում (200 ջերմաստիճանի պայմաններում)։ Այս ընթացքում կարելի է մաքրել սոխը եւ տապակել կարագով լի թավայի մեջ մինչեւ ոսկեգույն երանգ ստանալը։ Այնուհետեւ թավայի մեջ հարկավոր է ավելացնել ալյուրը եւ խառնել եւս երկու րոպե։ Դրանից հետո պետք է լցնել կաթը եւ շարունակել եփել եւս 10 րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնելու մասին։

Հաջորդ փուլում ջեռոցում եփած սմբուկների միջուկը պետք է հանել եւ սմբուկից «նավակ» ստանալ, իսկ միջուկը ավելացնել կաթի զանգվածին ու խառնել։ Այնուհետեւ զանգվածը անհրաժեշտ է թողնել, որ սառչի, ինչից հետո արդեն կարելի է լցնել ձվի դեղունցն ու լավ հարված սպիտակուցը եւ համեմել։

Սմբուկի մնացած մասը պետք է դնել բուսական յուղով պատված տապակի մեջ, լցոնել ստացված զանգվածով, ավելացնել քերած պարնեզան պանիրը եւ եփել 15-20 րոպե 180 աստիճանով տաքացած ջեռոցում։

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE