«Քիմ Քարդաշյանը Երեւանում թողեց իր ոճը». ամառային լուքեր` NEWS.am STYLE-ից

11:04   23 հունիսի, 2015

NEWS.am STYLE-ը նոր շարք է սկսում: Այսուհետ ներկայացնելու ենք ամառային նորաձեւ լուքերի տարբերակներ` դիզայներ-մոդելավորողներից: Շարքի առաջին համագործակցությունը Թերեզա Ղարաբաղցյանի հետ է, որի լուքերը եւ դրանց վերաբերյալ մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորեւ:

Քիմ Քարդաշյանը Երեւանում թողեց իր ոճը

Քիմ Քարդաշյանի այցելությունից հետո երեւանյան սթրիթ լուքերի մեջ կտեսնենք, որ շատ է տարածվել նրա ոճը, որը բնորշվում է միդի շրջազգեստներով եւ կոմբինիզոններով: Քիմը Երեւանում թողեց իր ոճը, եւ այժմ աղջիկները սկսել են հագնվել նրա ոճով:

«Բիզնես սթայլը» դառնում է «սթրիթ սթայլ»

 

Շատ գրավիչ է կնոջ կերպարը, երբ նա հագնված է էլեգանտ եւ գործարար ոճով: Դա խոսում է նաեւ կնոջ ձգտումների մասին, ինչը եւ հագուստի հիմնական ասելիքը պետք է լինի:

Մարմինն ընդգծող հագուստը դուրս չի գալիս նորաձեւությունից

 

Չնայած որ նորաձեւ են թույլ ձեւվածքները, մարմինն ընդգծող հագուստը նույնպես դուրս չի գալիս նորաձեւությունից, հատկապես ոչ միատոն` երկու տարբեր գույների համադրություններով զգեստները շատ արդիական են:

Լուքերն ամբողջությամբ` NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

Հեղինակ` Շուշան Շատիկյան

Լուսանկարիչ` Արսեն Սարգսյան

Մոդել` Ժաննա Աղաջանյան

Դիզայներ` Թերեզա Ղարաբաղցյան



© NEWS.am STYLE