Ի՞նչ կարծիք ունեն հայտնիները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ

16:34   23 հունիսի, 2015

էլեկտրաէներգիա թանկացման լուրը բողոքի ալիք է բարձրացրել համաքաղաքացիների շրջանում: NEWS.am STYLE-ը փորձել է պարզել, թե ինչ կարծիք ունեն այդ մասին շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Նունե Եսայան. «Ցանկացած թանկացման դեմ եմ»

Յուրաքանչյուր բան, ինչը որ թանկացման հետ է կապված, բնականաբար, բոլորս ենք դեմ: Այն, ինչ ժողովրդի գրպանի վրա պետք է ազդի, բնականաբար, դեմ եմ:

Սոֆի Մխեյան. «Չեմ ցանկանում մեկնաբանել»

 

Չենք խոսում այդ ամեն ինչի մասին, լա՞վ: Չեմ ցանկանում մեկնաբանել:

Սոնա Շահգելդյան. «Կմիանայի պայքարին, բայց գործեր ունեմ»

Դեմ եմ թանկացմանը, որովհետեւ ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, քաղաքացի: Պետք է  պայքարել: Շատ ուրախ եմ եւ հպարտ մեր երիտասարդության համար, որ մինչեւ վերջ պայքարում է: Ես կմիանայի նրանց, ուղղակի որ շոու-բիզնեսի անդամ եմ, շատ գործեր ունեմ, զբաղված եմ, բայց ես ոչնչից չեմ վախենում, ռիսկով եմ: Ճիշտ եմ համարում նրանց քայլը, ցույց անողներն իրավունք ունեն ցույց անելու, բայց պետք չէր նման դաժան բաներ անել նրանց դեմ: Չի կարելի նման ձեւով մարդկանց ջրել, վերեւ Աստված կա, ամեն ինչ տեսնում է, եւ միգուցե ամեն ինչ շրջվի նրանց վրա:

Արսեն Սաֆարյան. «Ժողովուրդը նախիր չի»

Թանկացման վերաբերյալ, բնականաբար, բացասական կարծիք ունեմ, չգիտեմ ինչի հաշվի կամ ինչի հիման վրա են այդ թանկացումները, գուցե անհետեւողական են եղել, դրա համար են պարտքեր կուտակել: Ես շատ տեղեցկացված չեմ: Ժողովուրդը բողոքի իր ցույցն է անում, կառավարությունն էլ իր քայլերն է ձեռնարկում, չեմ ցանկանում մեկին արդարացնել, մյուսին` փնովել:

Ես պասիվ հետեւող եմ, իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ մասնակցեի, բայց չեմ կարող, ուղղակի  ողջունում եմ, որ մարդիկ ուզում են իմանալ` ինչին ինչից հետո է եւ ինչի համար է: Ոչ թե պետք է թանկացնել հոսանքը, այլ դատել այն մարդուն կամ կազմակերպությանը, որի վատ աշխատանքի արդյունքում կուտակվել են այդ է պարտքերը:

Կարծում եմ` պայքարն անիմաստ չէ: Մենք նման երեւույթների էլի ենք ականատես եղել, որն արդյունք տվել է: Պիտի պայքարեն, պիտի ասվի, որ ոչ ոքի ականջները կտրած չեն, ժողովուրդը նախիր չի:

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE