Հայտնիները` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին (ֆոտո)

13:51   24 հունիսի, 2015

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին երեկվանից միացել են նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Բացի արդեն իսկ հայտնի դեմքերից, ովքեր մշտապես աչքի են ընկել քաղաքացիական նախաձեռնություններում իրենց ակտիվությամբ, այս անգամ պողոտայում կարելի էր տեսնել նաեւ նրանց, ովքեր առավել պասիվ են նմանատիպ հարցերում:

Պայքարին միացել են Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արտյոմ Հակոբյանը, «Վիտամին» ակումբից Զառան, Վաչեն, Տիգրանը, Արամ MP3-ին, դերասաններ Անի Պետրոսյանը, Լիկա Սալմանյանը, Ժաննա Բուտուլյանը եւ այլք:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի (NEWS.am) եւ հայտնիների ֆեյսբուքյան էջերի



© NEWS.am STYLE