Կաննի հյուրանոցներից մեկում մերկ կինը «հարձակվել է» Քիմ Քարդաշյանի վրա

12:04   25 հունիսի, 2015

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այժմ Կաննում է, որտեղ մեկնել է Daily Mail պարբերականի կողմից կազմակերպված հատուկ միջոցառմանը մասնակցելու համար։

Երեկույթի մասին արդեն խոսել ենք, իսկ այժմ անդրադառնանք այն տհաճ միջադեպին, որը տեղի է ունեցել 34-ամյա հայուհու հետ։

Կաննում Քիմը կանգ է առել քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում եւ կեսգիշերն անց նրա սենյակ է փորձել ներխուժել մերկ անծանոթուհի։

«Արթնացել եմ առավոտյան ժամը 4-ից եւ այդ ամենը հարբած, մերկ մի կնոջ պատճառով, որը փորձում էր իր American Express քարտով բացել իմ սենյակի դուռը։ Ես անգամ նկարահանել եմ, բայց չեմ հրապարակի, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ»,- Twitter-ում գրել է Քիմը։

Բայց իհարկե, այս միջադեպը չի խանգարել Քիմին պատշաճ ներկայանալ Palais des Festivals միջոցառմանը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GC Images

 



© NEWS.am STYLE