Վառ գույներ եւ թեթեւություն. ամառային լուքեր` NEWS.am STYLE-ից

11:20   27 հունիսի, 2015

NEWS.am STYLE-ը նոր շարք է սկսում: Այսուհետ ներկայացնելու ենք ամառային նորաձեւ լուքերի տարբերակներ` դիզայներ-մոդելավորողներից: Շարքի առաջին համագործակցությունը Թերեզա Ղարաբաղցյանի հետ է, որի լուքերի առաջին մասը եւ դրանց վերաբերյալ մեկնաբանությունները կարող եք տեսնել այստեղ, իսկ երկրորդը ներկայացնում ենք ստորեւ:

Թեթեւ զգեստներ

Այս ամառ նորաձեւությունը թելադրում է ավելի հարմար, թույլ ձեւվածքներով զգեստներ եւ կոմբինիզոններ, որոնք ոչ միայն հարմար եւ թրենդային կլինեն գունային առումով, այլեւ կտորի, քանի որ թեթեւության զգացողություն կհաղորդեն այն կրողներին:

Վառ գույներ

Այս ամառ շարունակում են նորաձեւ մնալ շատ վառ գույները, թրենդային են դեղինի, ծիրանի, նարնջագույնի երանգները:

Արդիական են վառ բաց գույների շորտերը, շապիկները, որոնք հետաքրքիր է համադրել, օրինակ, սպիտակի հետ` շատ վառ գույնը, եւ այլն:

Լուքերն ամբողջությամբ` NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

Հեղինակ` Շուշան Շատիկյան

Լուսանկարիչ` Արսեն Սարգսյան

Մոդել` Ժաննա Աղաջանյան

Դիզայներ` Թերեզա Ղարաբաղցյան



© NEWS.am STYLE