ԲԻ-2 խմբի ցնցող համերգը Երեւանում (ֆոտո, տեսանյութ)

12:10   28 հունիսի, 2015

Քանիե Ուեսթի, SOAD-ի եւ Anathema-ի ցնցող համերգներից հետո երկրպագուների մոտ ձեւավորված տրամադրությունը պահպանեց լեգենդար ԲԻ-2 ռոք խումբը:

Հանրահայտ խմբի հիանալի համերգը կայացավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հազարավոր երկրպագուներով լի դահլիճում տիրում էր խենթ մթնոլորտ: Խմբի անդամների մեծ էներգիան տարածվել էր ամենուր:

Մինչեւ համերգը երկրպագուները զբաղեցրեցին իրենց տեղերը: 

Խումբը ներկայացրեց ինչպես հին եւ սիրված, այնպես էլ նոր երգեր ու ստեղծագործություններ:

Դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: 

Այն էլ ինչպիսի...

Լյովան բեմից ողջունում էր հանդիսատեսին:  

 

Ստեղծագործություններից մեկը նվիրվեց Ջիվան Գասպարյանին:

 

Նրանց էներգիան, իսկապես, համակել էր բոլորին 

 Լուսանկարները եւ հոլովակները՝ NEWS.amSTYLE



© NEWS.am STYLE