Քանիե Ուեսթի ելույթի ժամանակ երկրպագուն անսպասելիորեն բարձրացել է բեմ

11:36   29 հունիսի, 2015

Հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը ելույթ է ունեցել բրիտանական Գլասթոնբերի փառատոնի շրջանակներում։

2 ժամյա համերգի ընթացքում Քանիեն ներկայացրել է ինչպես հին եւ սիրված, այնպես էլ նոր երգեր ռեփերը, ինչպես նաեւ կատարել է Queen խմբի Bohemian Rapsody ստեղծագործությունը։

Ելույթներից մեկի ժամանակ Քանիեի երկրպագուն անսպասելիորեն բեմ է բարձրացել, ինչը դուր չի եկել ռեփերին։ Երբ երկրպագուին հեռացրել են բեմից, ռեփերը նորից է կատարել երգը։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի ամուսինը վերջին կատարման ժամանակ իրեն անվանել է «ժամանակակից մեծագույն ռոք-աստղ»։

 

 

 

Աղբյուրը՝ Mirror



© NEWS.am STYLE