Դալայ-լաման ելույթ է ունեցել Գլասթոնբերի փառատոնին

12:34   29 հունիսի, 2015

Կիրակի օրը կայացել է բրիտանական Գլասթոնբերի փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել Քանիե Ուեսթը։ Սակայն մինչ այդ հանդիսատեսը շնորհավորել է Դալայ-լամայի ծննդյան տարեդարձը (պաշտոնապես՝ հուլիսի 6-ին)։

BBC-ի փոխանցմամբ՝ Տիբեթի հոգեւոր առաջնորդը ելույթ է ունեցել փառատոնի հանդիսատեսի առաջ։ Ներկաները նրան ծափողջյուններով դիմավորել են Happy Birthday երգի ներքո։

Դալայ-լաման իր ելույթում խոսել է կրթության, ապառազմականացման եւ ինքնագիտակցության բարձրացման մասին։ Նա նաեւ նշել է, որ եթե հոգեւոր առաջնորդ չլիներ, կցանկանար տրակտոր վարել։



© NEWS.am STYLE