52-ամյա Թոմ Քրուզը նկարահանվելու է Top Gun ֆիլմի շարունակության մեջ

16:42   29 հունիսի, 2015

52-ամյա Թոմ Քրուզը նկարահանվելու է Top Gun ֆիլմի շարունակության մեջ, հայտնել է EOnline-ին։

Ֆիլմի սցենարային աշխատանքներն արդեն սկսված են։ Ֆիլմի սցենարիստը Ջասթին Մարքսն է, իսկ պրոդյուսերը՝ Դեւիդ Էլիսոնը։ Թոմ Քրուզը մարմանվորելու է լեյտենանտ Փիթ Միթչելի դերը։

Ի դեպ, ֆիլմի աշխատանքների վերսկսման մասին լուրերը տարածվել էին դեռեւս հինգ տարի առաջ, սակայն Paramount Pictures-ի գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ֆիլմի նկարահանումը հետաձգվում էր։ Top Gun ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ին։

 

 



© NEWS.am STYLE