Փերիս Հիլթոնը՝ ինքնաթիռում արկածային փորձի հերոսուհի. հոլովակը ցնցել է Youtube-ը

16:07   29 հունիսի, 2015

Փերիս Հիլթոնը դեռ երկար կհիշի այս օրը։ Հայտնի աստղը դարձել է Ramez in Control շոուի եգիպտացի հեռուստահաղորդավարի արկածախնդրության զոհը։ Շոումենը համոզել է Փերիսին 15-րոպե տեւողությամբ օդային շրջայց կատարել Դուբայում։ Թռիչքից մի քանի րոպե անց հնչել են ազդանշանները եւ ուղեւորները սկսել են աղմկել ու դուրս թռչել ինքնաթիռից։

«Ինչու՞ չենք կարող վայրէջք կատարել։ Ո՞ւր է օդաչուն»,- բղավել է Փերիսը։

Ավելի ուշ Փերիսը Twitter-ում գրել է.

«Սա իմ կյանքի ամենասարսափելի օրն էր։ Ես, իսկապես, կարծում էի, որ մենք հիմա մահանալու ենք»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE