Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը՝ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլոթոնի մոտ թեյախմությանը

17:26   29 հունիսի, 2015

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը այցելել են Քենսինգթոնյան պալատ՝ հանդիպելու արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլոթոնին։ Ճիշտ է, հանդիպումը կայացել է հունիսի 26-ին, սակայն լուրերն այսօր են տարածվել ԶԼՄ-ներում։

Հոլիվուդյան հայտնի զույգը թեյախմության ժամանակ հատուկ նվեր է բերել Ուիլյամի եւ Քեյթի դստերը՝ փոքրիկ Շարլոտին, որը լույս աշխարհ է եկել այս տարվա մայիսին։ Թագավորական ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ զույգերը քննարկել են վայրի կենդանիների ապօրինի առք ու վաճառքի մասին։

«Բոլորը շատ գոհ էին այս հանդիպումից։ Անջելինան եւ Բրեդը պալատում անցկացրել են մի քանի ժամ՝ ավելին, քան նախատեսված էր»,- հայտնել է թագավորական զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը՝ US Weekly



© NEWS.am STYLE