ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 հուլիսի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ զբաղվել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագան ծրագրելով:

ՑԼԵՐ

Ձեր սիրելին ձեզ համար կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին: Թե ինչպիսին կլինի այդ նորությունը` լավ, թե ոչ այնքան, դեռ հայտնի չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին կթվա, թե ձեզ լիակատար երջանկության համար պակասում են միայն շոկոլադե կոնֆետները: Այնպես որ, պատրաստ եղեք նրան, որ դրանց թիվը ձեր տանը կավելանա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն անհարմար կզգա ձեր բարեկամների, ընկերների կամ գործընկերների ներկայությամբ: Այնպես որ, աշխատեք կամ խուսափել նրանց հանդիպումից կամ էլ ոչ մի քայլ չանել նրանց կողքից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ ձեզ մի փոքր խստությունը չէր խանգարի: Եթե դուք չափից դուրս փափուկ լինեք, նրան անհետաքրքիր կլինի ձեզ հետ շփվելը, եւ նա կարող է գերադասել այլ մարդկանց ընկերակցությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Օրը հնարավոր է անցկացնեք այն մարդկանց հետ, ում հետ դուք ընդհանուր ոչ մի հետաքրքրություն չունեք: Աշխատեք ձեզ հարմար զրուցակից գտնել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ազատեք ձեզ հոգսերից: Մի կողմ դրեք ձեր անձնական ու ոչ միայն անձնական կյանքում առկա խնդիրները` անորոշ ժամանակով:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր արժե սիրելիին զարմացնել ձեր խոհարարական ունակություններով: Շարժեք ձեր երեւակայությունն ու յուրահատուկ մի բան պատրաստեք նրա համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք սիրելիին դիմում եք 2-3 քնքուշ բառերով, սակայն դուք կարող եք այնքան գեղեցիկ բառեր ասել նրան... Այսօր ամենահարմար օրն է նրա անվան շուրջ փորձարկումներ կատարելու:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա պարզել, թե ինչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում: Նա կփորձի պարզել դա կամ անուղղակի կերպով` ճշտող հարցեր տալով, կամ էլ ուղղակի կհարցնի ձեզ այդ մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ սիրահարվածների թիվը կավելանա եւս մեկով: Շատ հավանական է, որ դուք դա չեք էլ նկատի, սակայն պետք է զգույշ լինել բոլոր նրանց հետ, ում հետ դուք այսօր կշփվեք:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի հաշտվել այն իրավիճակի հետ, որը կստեղծվի ձեր անձնական կյանքում: Սակայն, այսպես, թե այնպես, դուք դա պետք է անեք` գոնե տեղում չդոփելու համար:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE