Հայաստանում ցույցերը բացատրվում են Քիմ Քարդաշյանի այցով. The Daily Beast

18:12   29 հունիսի, 2015

The Daily Beast կայքը վերջին օրերին Հայաստանում ընցաթող բողոքի ցույցերը բացատրում է Քիմ Քարդաշյանի այցով։

Քիմ Քարդաշյանի այցը խթան հանդիսացավ Երեւանում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի համար։ Այս մասին գրում է ռուս լրագրող Աննա Նեմցովան։ Իր նյութում Աննան Քիմին անվանել է «Ազատության լեդի», որի ապրիլյան այցը մեծ փոփոխությունների պատճառ դարձավ Հայաստանի բնակչության մոտ։

«Մի շարք գործոններ եւ հանգամանքներ կային, բայց ռեալիթի-շոուի աստղի ապրիլյան այցն արթնացրեց երկիրը»,- գրում է Նեմցովան։

Լրագրողուհին նաեւ ներկայացրել է այս ցույցի կազմակերպման մյուս պատճառները՝ մասնավորապես նշելով ցուցարարների՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կանխելու պահանջի մասին։

Նշենք, որ արդեն տասը օր է Երեւանում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցը։

 



© NEWS.am STYLE