Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու 3-ամյակը

10:04   30 հունիսի, 2015

Ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու՝ Մարտինի 3-ամյակը։ Երգչի կազմակերպած հավաքույթին ներկա են եղել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, հայտնել է «Дни»-ն։ VIP հյուրերի թվում էին Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Անի Լորակը, Անաստասիա Ստոցկայան, Իգոր Նիկոլաեւը, Անդրեյ Մալախովը եւ ուրիշներ։

«Մարտինի ծննդյան տարեդարձի ամենակարեւոր հյուրերն արդեն եկել են։ Սպասում ենք մյուսներին»,- այս խմբակային լուսանկարը մեկնաբանել է երջանիկ հայրիկը։

Նշենք, որ փոքրիկ Մարտինը ծնվել է 2012թ-ի հունիսի 29-ին։



© NEWS.am STYLE