Սկուբի Դու եւ Բագս Բանի մուլտֆիլմերի նոր սերիաները շուտով մեծ էկրաններ կբարձրանան

12:40   30 հունիսի, 2015

Time Warner ընկերությունը հայտարարել է, որ շուտով մեծ էկրաններ կբարձրանան Սկուբի Դու եւ Բագս Բանի մուլտֆիլմերի նոր սերիաները։

Variety-ի փոխանցմամբ՝ Time Warner ընկերությունը հոկտեմբերին տեղեկացրել էր, որ մուլտֆիլմերի ցուցադրությունը վերսկսվելու է Boomerang մուլտսերիալների հեռուստաալիքով։ Ավելի վաղ Disney հայտարարել էր, որ 2017-ից ցուցադրվելու է նաեւ DuckTales մուլտֆիլմը։

Ի դեպ, Բագս Բանի նապաստակի մասին պատմող մուլտֆիլմն առաջին անգամ մեծ էկրաններ է բարձրացել 1938-ին



© NEWS.am STYLE