Միլա Կունիսը եւ Էշթոն Քաթչերը մտադիր են երկրորդ երեխան ունենալ

13:07   30 հունիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Միլա Կունիսը եւ Էշթոն Քաթչերը մտադիր են երկրորդ երեխան ունենալ, հայտնել է Contact Music-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։

37-ամյա Էշթոնը մեծացել է իր երկվորյակ եղբոր հետ, եւ նա նույնպես երազում է երկվորյակ երեխաներ ունենալու մասին։

Հիշեցնենք, որ Միլա Կունիսի եւ Էշտոն Քաթչերի առաջնեկը՝ Ուայաթ Իզաբել Քաթչերը, լույս աշխարհ է եկել 2014թ-ի հոկտեմբերին։



© NEWS.am STYLE