Օռլանդո Բլում եւ Լուիզա Մորաես. նոր սիրավե՞պ

14:12   30 հունիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումը Միրանդա Քերից ամուսնալուծվելուց հետո չի կարողանում կյանքի նոր ուղեկից գտնել, քանի որ ամեն անգամ նրան տարբեր մոդելների ուղեկցությամբ կարելի է տեսնել։

Այս անգամ դերասանը ժամանակ է անցկացրել բրազիլացի դերասանուհի եւ մոդել Լուիզա Մորաեսի հետ, հայտնել է EOnline-ը։ Զույգին միասին «բռնացրել են» ճապոնական ռեստորանում։

Հայտնի է, որ Լուիզա 10 տարով երիտասարդ է 38-ամյա Բլումից։

Նշենք, որ Մորաեսը նկարահանվել է տարբեր սերիալներում եւ իր փոքրիկ դերակատարումն է ունեցել ամերիկյան հանրահայտ «Solace» ֆիլմում։



© NEWS.am STYLE