«Տերմինատոր» եւ «Գահերի խաղ» ֆիլմերի հերոսուհին՝ զուգարանում

15:25   30 հունիսի, 2015

«Տերմինատոր» եւ «Գահերի խաղ» ֆիլմերի աստղ, հայտնի դերասանուհի Էմիլիա Քլարքը Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել եւ ցնցել իր երկրպագուներին։

Օրեր առաջ Էմիլիան մասնակցել է «Տերմինատոր Գենեզիս» ֆիլմի պրեմիերային եւ ներկայացել սեւ ու սպիտակ զգեստով։ Հենց այն նույն հագուստով էլ նա լուսանկարվել է զուգարանում։

«Կարող եք եք օգնել ինձ։ Մեծ զգեստ, մեծ խնդիրներ։ Ահա թե ինչ է բաց թողել կարմիր գորգը»,- լուսանկարը մեկնաբանել է Էմիլիան։

Նշենք, որ այս զվարճալի լուսանկարը 108 հազար լայք եւ մի քանի հազար մեկնաբանություն ունի։



© NEWS.am STYLE