Համացանցում քննարկում են Կիրկորովի եւ Անաստասիա Ստոցկայայի որդիների նմանությունը

16:39   30 հունիսի, 2015

Երեկ ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու՝ Մարտինի 3-ամյակը։ Երգչի կազմակերպած հավաքույթին ներկա են եղել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ VIP հյուրերի թվում էին Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Անի Լորակը, Անաստասիա Ստոցկայան, Իգոր Նիկոլաեւը, Անդրեյ Մալախովը եւ ուրիշներ։

Կիրկորովն Instagram-ում իր երեխաների՝ Մարտինի եւ Ալլայի նոր լուսանկարներ է տեղադրել եւ ցուցադրել իր նվերը.

«Հայրիկի նվերը Լոնդոնից։ Այս տոնից հետո քնելու ցանկություն չկա))))»,- գրել է Ֆիլիպը։

Սակայն բոլորին զարմացրել է ոչ թե երեխաների նվերը, այլ փոքրիկ Մարտինի (լուսանկարում՝ կոստյումով փոքրիկը) եւ Անաստասիա Ստոցկայայի որդու՝ Ալեքսանդրի (շապիկով եւ տաբատով երեխան) նմանությունը։ Ըստ մի շարք օգտատերերի՝ տղաները իսկապես նման են միմյանց։ Ոմանք ենթադրում են, որ Կիրկորովի երեխաների մայրը հենց Ստոցկայան է։

 

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE