Աննա Սեդոկովան բաժանվել է սիրեկանից

19:11   30 հունիսի, 2015

ՎԻԱ Գրա խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան (ի դեպ, օրեր առաջ նա Երեւանում էր) բաժանվել է սիրեկանից՝ 28-ամյա պարող Սերգեյ Գումանից։

32-ամյա երգչուհին հարցազրույց է տվել եւ նշել բաժանման պատճառները։

«Կարծում եմ մեր բաժանման պատճառը հեռավորությունն է։ Սկզբում մենք համատեղ նախագծերում էինք հանդես գալիս, միասին շրջագայում, իսկ այժմ Սերգեյը ռեժիսուրայով է զբաղվում, տեսահոլովակներ նկարահանում եւ ճանապարհորդում ամբողջ աշխարհում։ Ես նոր համերգային ծրագիր ունեմ, որտեղ պարողի կարիք չկա։ Մենք շաբաթներով չէինք տեսնում իրար։ Սկզբում կարծում էի, որ ժամանակավոր է, բայց երբ մտածում էի՝ ինչ կլինի հետո, պատասխան չէի գտնում։ Նա իմ կեսն էր, սակայն այժմ այդ կեսը պոկել են ինձանից»,- Սեդոկովայի խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Իսկ վերջում երգչուհին հավելել է. «Ես երկու անգամ ամուսնացած եմ եղել եւ հիանալի երեխաներ ունեմ։ Այս պահին ցանկանում եմ միայնակ մնալ եւ ամբողջ ժամանակս տրամադրել երեխաներիս։ Բացառված չէ, որ մեր պատմության մեջ դեռ բազմակետեր են»։



© NEWS.am STYLE