Միհրան Ծառուկյանը չի ամուսնացել (ֆոտո)

14:28   30 հունիսի, 2015

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնացել է մոսկվաբնակ մի աղջկա հետ:

Որպես ապացույց, նյութի հետ տարածվել է նաեւ աղջկա լուսանկարը, ում անունը Լիլիթ Մարկոսյան է:

Ծառուկյանն առայժմ չի մեկնաբանել ամուսնության մասին լուրերը, սակայն երգիչ Վրեժ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լուրին` գրելով, թե Լիլիթն իր քրոջ աղջիկն է, եւ լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Հարգելիներս, այս նյութը ամբողջովին հերյուրանք է եւ կեղծիք: Լիլիթը իմ քրոջ դուստրն է, եւ այն չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանել է Վրեժը:



© NEWS.am STYLE