Միշոն, Հայկոն, Մկոն, Սոսը, Դիանան եւ այլք` նոր ռոմանտիկ կինոկատակերգությունում (ֆոտո)

15:01   30 հունիսի, 2015

Սեպտեմբերին էկրաններ կբարձրանա «Sharm Pictures»-ի նոր` «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը:

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը («Poker AM» 2012թ., «Փեսացուն կրկեսից» 2011թ., «Պահանջվում է միլիոնատեր» 2010թ.):

Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք թեև շատ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց մինչ օրս: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե Նվերը (Դավիթ Թովմասյան) չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…

Գլխավոր դերերում՝ Միշո, ՀՏ Հայկո, Սոս Ջանիբեկյան, Դավիթ Թովմասյան, Դիանա Մալենկո, Մկրտիչ Արզումանյան: Մասնակցությամբ՝ Ռոլանդ Գասպարյանի և Սոնա Շահգելդյանի:

«Հյուսիս-Հարավ» հասնելու համար օվկիանոսը կտրել անցել է ամերիկաբնակ տաղանդավոր դերասան Դավիթ Թովմասյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia»):

«Հայ Տղեք» խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոն և Միշոն երկար տարիներ անց կրկին հանդես են գալիս միասին, բայց ոչ թե երաժշտական, այլ՝ կինոարվեստում: Փոխարենը «Հյուսիս-Հարավ» ֆիլմում երաժշտի դերը ստանձնել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Դերասանական արվեստին վարպետորեն տիրապետող Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է բացասական հերոսին:



© NEWS.am STYLE