Կաթնա-շոկոլադային դոնդող. պատրաստման եղանակը

19:19   1 հուլիսի, 2015

Այս շոգ ամառային օրերին կարելի է համեղ եւ միեւնույն ժամանակ սառը դոնդող համտեսել։ Այսօր առաջարկում ենք կաթնա-շոկոլադային դոնդողի բաղադրատոմս։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1լ. կաթ, (3.2 տոկոս յուղայնության), 1 բաժակ յուղալի թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, 20գր. ժելատին, 2 ճաշի գդալ կակոյի փոշի, 1 բաժակ ջուր եւ 1 տուփ վանիլին։

Առաջին հերթին պետք է ժելատինը լցնել սառը, բայց նախապես եռացրած ջրի մեջ եւ թողնել 20-30 րոպե։ Դրանից հետո հարկավոր է փոքր-ինչ տաքացնել. այնպես, որ ժելատինը տարրալուծվի։

Հաջորդիվ պետք է տաքացնել կաթը, լցնել կես բաժակ շաքարավազն ու կակոյի փոշին եւ այս բոլոր բաղադրիչները միասին եփել մի քանի րոպե։ Ստացված խառնուրդը պետք է սառեցնել, ավելացնել ժելատինի զանգվածի կեսը եւ միասին խառնել։

Այնուհետեւ առանձին տարայի մեջ անհրաժեշտ է խառնել մնացած կես բաժակ շաքարավազն ու ժելատինը։ Դրանից հետո ստացված երկու զանգվածները հերթականությամբ պետք է լցնել հատուկ տարայի մեջ՝ սպասելով, որ նախորդ շերտը սառչի։

Դոնդողը պատրաստ է։ Կարելի է արդեն մատուցել։

 

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE