Ծիրանով եւ կաթնաշոռով կարկանդակ

19:08   2 հուլիսի, 2015

Շոկոլադե խմորով եւ ծիրանով ու կաթնաշոռով միջուկով կարկանդակը անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Ուստի, այսօր առաջարկում ենք հենց այս կարկանդակը պատրաստել որպես աղանդեր։

Խմորի անհրաժեշտ բաղադրիչներ են՝ 300գր. ալյուր, 130գր. շաքարավազ, 125գր. կարագ, 1 ձու, կես տուփ փխրեցուցիչ, 1-1.5 գդալ կակոյի փոշի։ Միջուկի համար հարկավոր է՝ 3 ձու, 150գր. շաքարավազ, 700-800գր. պահածոյացված ծիրան, 0.5կգ. կաթնաշոռ, 250գր. թթվասեր, մեկ տուփ վանիլին։ Խմորի փշուրներ պատրաստելու համար պետք է 140գր. կարագ, 200գր. ալյուր, 2 թեյի գդալ կակոյի փոշի, 100-120գր. շաքարավազ։

 Առաջին հերթին հարկավոր է պատրաստել խմորը, որի համար պետք է խառնել ալյուրը, փպրեցուցիչը, շաքարավազը, կակաոն։ Առանձին տարայի մեջ անհրաժեշտ է հարել ձուն եւ կարագը եւ ստացված երկու զանգվածները խառնել, խմոր հունցել եւ 10 րոպե թողնել սառնարում։

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է միախառնել պահածոյացված ծիրանը, կաթնաշոռը, թթվասերը, վանիլինը, շաքարավազը, ձուն եւ ստանալ լցոնը։

Խմորի փշուրները պատրաստելու համար պետք է կարագի վրա աստիճանաբար ալյուր լցնել եւ փշուր ստանալ։ Այնուհետեւ հարկավոր է նաեւ ավելացնել կակաոն ու շաքարավազը եւ կրկին խառնել։

Սառեցված խմորի շերտը անհրաժեշտ է դնել կարագով եւ ալյուրով պատված տարայի մեջ, ավելացնել լցոնը, իսկ վերջում շաղ տալ փշուրները։ Տապակն արդեն կարելի է տեղափոխել 2000 ջերմաստիճանով տաքացրած ջեռոց՝ թողնելով մեկ ժամ։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE